«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգնության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներ
հունիսի 18, 2025
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգնության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետների (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-46, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-47, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-55, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-57) (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չոբանքարա խճուղի 23) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Հիմնական աշխատավարձը՝ 267.233 ՀՀ դրամ։
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունք (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չոբանքարա խճուղի 23) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (կցվում է),
- անձնագիր և /կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի հունիսի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 03-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթը կանցկացվի 2025 թվականի հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չուբանքարա խճուղի 23):
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չոբանքարա խճուղի 23, հեռ․՝ 033-50-30-02, էլեկտրոնային փոստի հասցե՝ armavir.kadrer@penitentiary.am)։