«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ
օգոստոսի 04, 2025
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ6.13-Կբ-30) (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չոբանքարա խճուղի 23) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հիմնական աշխատավարձը՝ 267.233 ՀՀ դրամ։
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունք (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չոբանքարա խճուղի 23) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (կցվում է),
- անձնագիր և կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայությանհամարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի օգոստոսի 11-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 28-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չուբանքարա խճուղի 23):
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չոբանքարա խճուղի 23, 033-50-30-02, էլեկտրոնային փոստի հասցե՝ armavir.kadrer@penitentiary.am)։
Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներց՝
Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57. հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24. հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777
ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդվածներ՝ 10, 13, 15, 17, 18, 21, 23, 57, 58, 62, 79-88, 91, 92, 95-98, 102-105,108, 110, 111, 117, 120, 139 Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164938
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման. Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=72279