Քրեակատարողական ծառայություն

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ

հուլիսի 07, 2025

1. Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ7.11-Կա-6) (Հայաստան, ք.Երևան Աշակունյաց 2) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ  կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խումբ (Հայաստան, ք. Երևան, Արշակունյաց 2)  ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (կցվում է),
  2.  անձնագիր և /կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին   տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի: 

Մրցույթին  մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի հուլիսի 04-ից մինչև հուլիսի 18-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:

Դիմումները յուրաքանչյուր  աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ն:

Մրցույթը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 05-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում (Հայաստան, ք. Երևան, Արշակունյաց 2):

Վարձատրության չափը 274521 ՀՀ դրամ է:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ  (Հայաստան, ք. Երևան, Արշակունյաց 2, հեռ 060-47-11-07, էլեկտրոնային փոստի հասցե՝  dh.kadrer@penitentiary.am)