«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ
հունիսի 18, 2025
ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետի (ծածկագիր` 12-2ՔԾ-ՔՀ13.9-Կա-8), (Հայաստան, ք. Երևան, Նալբանդյան փ. 104 շ.) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների (Հայաստան, ք. Երևան, Նալբանդյան փ.) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (կցվում է),
- անձնագիր և /կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի հունիսի 20-ից մինչև հուլիսի 11-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ն:
Մրցույթը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 04-ին՝ ժամը 10:00-ին, Քրեակատարողական ծառայության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (Հայաստան, ք. Երևան, Նալբանդյան փ. 104 շ.):
Հիմնական աշխատավարձը 244․754 ՀՀ դրամ է:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քրեակատարողական ծառայության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Նալբանդյան փ. 104 շ., հեռ․՝ 060-43-33-06, էլեկտրոնային փոստի հասցե՝ (yk.kadrer@penitentiary.am):