Քրեակատարողական ծառայություն

«Գորիս» ՔԿՀ պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ

ապրիլի 10, 2025

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ10.13-Կա-3) (Հայաստան, Սյունիքի մարզ, ք.Գորիս, Նարեկացու 5) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար: 

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խումբ (Հայաստան, Սյունիքի մարզ, ք.Գորիս, Նարեկացու 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (կցվում է),
  2.  անձնագիր և /կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի: 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի ապրիլի 10-ից մինչև ապրիլի 25-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: 

Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:

Մրցույթը կանցկացվի 2025 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (Հայաստան, Սյունիքի մարզ, ք.Գորիս, Նարեկացու 5) :

Հիմնական աշխատավարձը 274521 (երկու հարյուր յոթանասունչորս հազար հինգ հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ է: 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ

(հասցե Հայաստան, ք. Գորիս, Նարեկացու 5, հեռ․՝ 060-47-27-02, էլեկտրոնային փոստի հասցե՝ goris.kadrer@penitentiary.am)

Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723 

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,40, 55-58,65-69,80,83-85,95,121,

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման. Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=72279