«Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներ
մարտի 17, 2026
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետների (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ10.12-Կա-15, 12-2ՔԾ-ՔՀ10.12-Կա-16) (Սյունիքի մարզ, ք.Գորիս, Նարեկացու 5) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խումբ (Սյունիքի մարզ, ք.Գորիս, Նարեկացու 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
2. անձնագիր և /կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի մարտի 16-ից մարտի 30-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ն:
Մրցույթները կանցկացվեն 2026 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում (Հայաստան, Սյունիքի մարզ ք.Գորիս Նարեկացու 5,):
Վարձատրության չափը 262754 ՀՀ դրամ է:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ (Հայաստան, Սյունիքի մարզ, ք.Գորիս, Նարեկացու 5, 060-47-27-02, էլեկտրոնային փոստի հասցե՝ goris.kadrer@penitentiary.am)։
Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57. հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24. հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777
ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդվածներ՝ 10, 13, 15, 17, 18, 21, 23, 57, 58, 62, 79-88, 91, 92, 95-98, 102-105,108, 110, 111, 117, 120, 139 Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164938
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21--ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 194-Ն հրաման.