Քրեակատարողական ծառայություն

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետներ

մարտի 25, 2025

Հայտարարություն

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Հայտատու՝ Քրեակատարողական ծառայություն

ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1217-Ն որոշման սահմանված

հավելված N 1  94-րդ և 104-րդ կետերով

 

1.Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետների (ծածկագրեր 12-2ՔԾ-28.7-Կա-5, 12-2ՔԾ-28.7-Կա-7) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան ք. Երևան, Արշակունյաց 63):

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետների (ծածկագրեր 12-2ՔԾ-28.7-Կա-5, 12-2ՔԾ-28.7-Կա-7) պաշտոնն զբաղեցնող քրեակատարողական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում: 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի մարտի 26-ից մինչև 2025 թվականի ապրիլի 02-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:

Դիմումները (Դիմումի ձև) յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63): 

Մրցույթի հարցազրույցի փուլը հանձնաժողովի որոշմամբ կանցկացվի նույն օրը կամ հաջորդ օրը ՝ ժամը 12.00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):         

Հիմնական աշխատավարձը 285867 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1265-Ն որոշման պահանջներին համաձայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ապահովում է յուրաքանչյուր անձի խելամիտ հարմարեցումների ապահովման հնարավորությունները, պայմանները և ապահովելու կարգը անձի համար մատչելի եղանակով:

Ցանկացողները պետք է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենք (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63)    

 ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը

1. դիմում (կցվում է)

2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի՝ պատճենով,

6. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի։

Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները  կազմված են հետևյալ բնագավառներց՝

Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 60,66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723 

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777

ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդվածներ՝ 10, 13, 15, 17, 18, 21, 23, 57, 58, 62, 79-88, 91, 92, 95-98, 102-105,108, 110, 111, 117, 120, 139

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164938

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային  ստորաբաժանումների  գործունեության կարգը հաստատելու մասին» N 194-Ն հրաման.

Հղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային  ստորաբաժանումների  գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.

Հղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docid=72279

Քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող  պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով  նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից),  դիմելու պահին չի լրացել նրանց 30 տարին:

Մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, ինչպես նաև հարկադիր կատարումն  ապահովող ծառայության այն  ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ  պաշտոնի անձնագրի պահանջները:

Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև դիմելու պահին օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

Նշված պաշտոններում հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Քրեակատարողական ծառայություն դիմած և պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո մինչև  պաշտոնի նշանակվելը ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացներում: