Քաղաքացիական ծառայություն

ՔԿԾ կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի ավագ մասնագետ

մարտի 14, 2025

Հայտարարություն

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

 

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի ավագ մասնագետ

(ծածկագիր՝ 12-2-28.11-Մ3-2)

      1. իրականացնում է Ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքները.
      2. ուսումնասիրում է Ծառայության ծառայողներին այլ պաշտոնի փոխադրելու միջնորդությունները, պատրաստում հրամանների նախագծեր.
      3. պատրաստում է Ծառայությունից ազատվող քաղաքացիական և քրեակատարողական ծառայողների վերաբերյալ հրամանների նախագծերը, կենսաթոշակի իրավունք ստացած  ազատված  քրեակատարողական ծառայողների նկատմամբ  կազմում համապատասխան կենսաթոշակի նյութեր.
      4. հսկողություն է իրականացնում Ծառայության քրեակատարողական ծառայողներին կոչումներ շնորհելու ժամկետների պահպանման նկատմամբ.
      5. վարում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանների, Ծառայության աշխատակիցների անաշխատունակության թերթիկների և Ծառայության աշխատանքային պայմանագրերի հաշվառման մատյանները.
      6. պատրաստում է Ծառայության ծառայողների ամենամյա արձակուրդների, Հիմնարկներ իրականացվող գործուղման հրամանների նախագծերը.
      7. իրականացնում է Ծառայությունում սահմանային տարիքն ընթացիկ տարում լրացող քրեակատարողական ծառայողների հաշվառումը.
      8. իրականացնում է Ծառայությունից ազատված քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման աշխատանքները.
      9. պատրաստում է Ծառայության ծառայողների նյութական պատասխանատվության վերաբերյալ համապատասխան պայմանագիր.

Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական  կողմնորոշման բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  3. պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում. 
  4. անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության պաշտոն իրավունք չունի զբաղեցնել այն անձը, որը՝

  1. դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
  2. դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
  3. տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
  4. դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
  5. օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:

Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Հիմնական աշխատողի վերադարձը

Դիմումների ընդունման վերջին ժամկետը՝ 

2025 թվականի մարտի 18

Հիմնական աշխատավարձի չափը՝ 

221.312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ

Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը՝

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 63; հեռ.՝ 060-37-37-55, էլեկտրոնային փոստ՝  kadrer@penitentiary.am): 

Ընտրություն կատարելու եղանակը՝

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 

  1. դիմում՝ համապատասխան ձևաչափով.
  2. ինքնակենսագրական.
  3. տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները.
  4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  5. մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի.
  6. անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

Քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ կամ էլեկտրոնային եղանակով՝ (kadrer@penitentiary.am)՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ: Փաստաթղթերն (բնօրինակների հետ միասին) ընդունվում են ամեն օր, ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-37-55):