Քրեակատարողական ծառայություն

ՔԿԾ ԿՄ հերթապահության բաժնի երկրորդ կարգի մասնագետ

հունվարի 12, 2026

Հայտարարություն

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Հայտատու՝ Քրեակատարողական ծառայություն

ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1217-Ն որոշման սահմանված հավելված N  94-րդ և 104-րդ կետերով

 

1.Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական  ծառայությունը  հայտարարում  է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հերթապահության բաժնի երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր 12-2ՔԾ-28.16-Կա-2)  քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան ք. Երևան, Արշակունյաց 63):

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հերթապահության բաժնի երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր 12-2ՔԾ-28.16-Կա-2)  պաշտոնն  զբաղեցնող քրեակատարողական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն  ընդունվում  են  2026 թվականի հունվարի 12-ից մինչև 2026 թվականի հունվար 26-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները (Դիմումի ձև) յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի մարտի 24-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63): 

Մրցույթի հարցազրույցի փուլը հանձնաժողովի որոշմամբ կանցկացվի նույն օրը կամ հաջորդ օրը ժամը 10.00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում  (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):       

Հիմնական աշխատավարձը 285867 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1265-Ն որոշման պահանջներին համաձայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ապահովում է յուրաքանչյուր անձի խելամիտ հարմարեցումների ապահովման հնարավորությունները, պայմանները և ապահովելու կարգը անձի համար մատչելի եղանակով:

 

Ցանկացողները պետք է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենք    (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63)    

 ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը

1. դիմում (կցվում է)

2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի՝ պատճենով,

6. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի։

 

Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները  կազմված են հետևյալ բնագավառներց՝

Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 60,66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723 

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777

ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդվածներ՝ 10, 13, 15, 17, 18, 21, 23, 57, 58, 62, 79-88, 91, 92, 95-98, 102-105,108, 110, 111, 117, 120, 139

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164938

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի  «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության    քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային  ստորաբաժանումների  գործունեության կարգը հաստատելու մասին» N 194-Ն հրաման.

Հղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային  ստորաբաժանումների  գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.

Հղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docid=72279