Քրեակատարողական ծառայություն

ՔԿԾ ԿՄ ՕՊՎ «Արմավիր» տարածքային բաժնի պետի տեղակալ, օպերլիազոր, «Արթիկ» տարածքային բաժնի ավագ օպերլիազոր

հուլիսի 04, 2025

Հայտարարություն

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Հայտատու՝ Քրեակատարողական ծառայություն

ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1217-Ն որոշման սահմանված

հավելված N 1 94-րդ և 104-րդ կետերով

 

1․ 1․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  քրեակատարողական  ծառայությունը  հայտարարում  է  ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.5-Աբ-1), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.1-Աբ-3) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ավագ օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.8-Աբ-3) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.5-Աբ-1), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.1-Աբ-3) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ավագ օպրլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.8-Աբ-3)  պաշտոններն զբաղեցնող քրեակատարողական ծառայողի համար սահմանված գործառույթների,  զբաղեցնող քրեակատարողական ծառայողի զբաղեցնող քրեակատարողական ծառայողի իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝  պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական  լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է  պաշտոնի անձնագրում: 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն  ընդունվում  են  2025 թվականի հուլիսի 04-ից մինչև 2025 թվականի հուլիսի 18-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները (Դիմումի ձև) յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63): 

Մրցույթի հարցազրույցի փուլը հանձնաժողովի որոշմամբ կանցկացվի նույն օրը կամ հաջորդ օրը ժամը 10.00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):       

ՀՀ ԱՆ ՔԿԾ ԿՄ ՕՊՎ տարածքային բաժնի պետի տեղակալի հիմնական աշխատավարձը 489965 ՀՀ դրամ է:

ՀՀ ԱՆ ՔԿԾ ԿՄ ՕՊՎ տարածքային բաժնի ավագ օպերլիազոր հիմնական աշխատավարձը 436966 ՀՀ դրամ է:

ՀՀ ԱՆ ՔԿԾ ԿՄ ՕՊՎ օպերլիզորի հիմնական աշխատավարձը 436966 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի և                               ՀՀ կառավարության N 1265-Ն որոշման պահանջներին համաձայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ապահովում է յուրաքանչյուր անձի խելամիտ հարմարեցումների ապահովման հնարավորությունները, պայմանները և ապահովելու կարգը անձի համար մատչելի եղանակով:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-5, 12-15, 25-28, 33, 38-48, 55, 60,64-71, 80-90, 103-110, 117-118, 121-125, 131-139, 146, 151-159, 160-167, 170-179, 187, 199, 204.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդվածներ՝ 10, 13, 15, 17, 18, 21, 23, 57, 58, 62, 79-88, 91, 92, 95-98, 102-105,108, 110, 111, 117, 120, 139

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164938

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,55-58,65-69,80,83-85,95,121,

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138

«Օպերատիվ-հետախուզականգործունեության մասին» ՀՀ օրենք

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142384

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 6, 56, 134, 137, 138, 429

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166538

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3-16, 22-35, 48

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-26, 29-39

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ` 2, 3, 18, 23, 28, 40

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138733

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 1-20 

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138908

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք 

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080

«Կառավարչական    իրավահարաբերությունների    կարգավորման   մասին»                                    ՀՀ օրենք, հոդվածներ 1-7

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին»  ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4-7

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 20-23, 30-35, 43-46, 53-54, 58-60, 70

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» N 999 որոշում

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145018

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թ․ ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշում

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=176661

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 135-Ն որոշում.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=119787

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի                    հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 348-Լ հրաման.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անվտանգային գոտիների տեսակները և քրեակատարողական հիմնարկների լրակազմերը սահմանելու   մասին» N -397-Ն հրաման

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172348

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 2024 թվականի փետրվարի 09-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին» N 2-Լ հրաման

Հղումը՝  https://static.penitentiary.am/files/PDF-2024/hramanner-09-02-2024/2.pdf

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 2024 թվականի փետրվարի 09-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին» N 2-Լ հրամանում կատարված լրացում

https://psa.am/hy/document/hayastani-hanrapetutyan-ardaradatutyan-nakhararutyan-kreakataroghakan-tsarayutyan-peti-09-02-2024t-n-2-l-hramanum-lratsumner-katarelu-masin-hh-an-kreakataroghakan-tsarayutyan-peti-2024-tvakani-aprili-04-i-n-9-l-hraman

 

Այլ գիտելիքներ․

1) Համակարգչից և այլ տեխնիկական միջոցներից օգտվելու համար անհրաժեշտ ծրագրերի  իմացություն՝

ա. Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան,                            Ա. Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

բ. Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։  Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։

Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

2) Գործնական գրագրության, փաստաթղթերի, գրավոր տեքստերի գրագետ շարադրման  սկզբունքների և կանոնների իմացություն՝

ա. «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, «Լիմուշ» հրատարակչություն, Երևան, 2012 թ., էջեր՝ 70-129, 

Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

3) Գործնական վիճակագրություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ՝

ա.Կիրառական վիճակագրության հիմունքներ, Մ.Է. Մովսիսյան, Երևան, 2018

Հղումը՝ http://library.asue.am/open/5979.pdf

4) Ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում.

5) Համացանցից օգտվելու հմտություններ։

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-37-55):