Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հերթապահության բաժնի երկրորդ կարգի մասնագետ
սեպտեմբերի 05, 2025
Հայտարարություն
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Հայտատու՝ Քրեակատարողական ծառայություն
ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1217-Ն որոշման սահմանված
հավելված N 1 94-րդ և 104-րդ կետերով
1.Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հերթապահության բաժնի երկրորդ կարգի մասնագետի (վարորդ) (ծածկագիր 12-2ՔԾ-28.16-Կա-9) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան ք. Երևան, Արշակունյաց 63):
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հերթապահության բաժնի երկրորդ կարգի մասնագետի (վարորդ) (ծածկագիր 12-2ՔԾ-28.16-Կա-9) պաշտոնն զբաղեցնող քրեակատարողական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի սեպտեմբերի 05-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 19-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները (կցվում է) յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):
Մրցույթի հարցազրույցի փուլը հանձնաժողովի որոշմամբ կանցկացվի նույն օրը կամ հաջորդ օրը՝ ժամը 12.00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):
Հիմնական աշխատավարձը 285867 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1265-Ն որոշման պահանջներին համաձայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ապահովում է յուրաքանչյուր անձի խելամիտ հարմարեցումների ապահովման հնարավորությունները, պայմանները և ապահովելու կարգը անձի համար մատչելի եղանակով:
Ցանկացողները պետք է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենք (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
1. դիմում (կցվում է)
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի։
Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներց՝
Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 60,66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777
ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդվածներ՝ 10, 13, 15, 17, 18, 21, 23, 57, 58, 62, 79-88, 91, 92, 95-98, 102-105,108, 110, 111, 117, 120, 139
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164938
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 194-Ն հրաման.
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=72279
Քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), դիմելու պահին չի լրացել նրանց 30 տարին: Մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները: Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև դիմելու պահին օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:
Նշված պաշտոններում հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Քրեակատարողական ծառայություն դիմած և պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո մինչև պաշտոնի նշանակվելը ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացներում: