Քրեակատարողական ծառայություն

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժիններ

մարտի 05, 2026

1 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  քրեակատարողական  ծառայությունը  հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.1-Աբ-1), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.9-Աբ-2), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.9-Մա-1), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.2-Մա-2), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ավագ օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.5-Աբ-3) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.5-Մա-1) պաշտոններն զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.1-Աբ-1), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.9-Աբ-2), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.9-Մա-1), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.2-Մա-2), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ավագ օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.5-Աբ-3) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.5-Մա-1) պաշտոններն զբաղեցնող քրեակատարողական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝  պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական  լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը  ներառված է պաշտոնի անձնագրում: 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն  ընդունվում  են  2026 թվականի մարտի 05-ից մինչև 2026 թվականի մարտի 18-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:

Դիմումները (կցվում է) յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63): 

Մրցույթի հարցազրույցի փուլը հանձնաժողովի որոշմամբ կանցկացվի նույն օրը կամ հաջորդ օրը ժամը 10.00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում  (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):       

Վարչության  տարածքային բաժնի պետի տեղակալ հիմնական աշխատավարձը 489965 ՀՀ դրամ է:

Վարչության  տարածքային բաժնի օպերլիազոր հիմնական աշխատավարձը 352602 ՀՀ դրամ է:

 Վարչության  տարածքային բաժնի ավագ օպերլիազորի  հիմնական աշխատավարձը 436966 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1265-Ն որոշման պահանջներին համաձայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ապահովում է յուրաքանչյուր անձի խելամիտ հարմարեցումների ապահովման հնարավորությունները, պայմանները և ապահովելու կարգը անձի համար մատչելի եղանակով:

Թեստում ընդգրկվող  մասնագիտական գիտելիքների  վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-5, 12-15, 25-28, 33, 38-48, 55, 60,64-71, 80-90, 103-110, 117-118, 121-125, 131-139, 146, 151-159, 160-167, 170-179, 187, 199, 204.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդվածներ՝ 10, 13, 15, 17, 18, 21, 23, 57, 58, 62, 79-88, 91, 92, 95-98, 102-105,108, 110, 111, 117, 120, 139

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164938

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,55-58,65-69,80,83-85,95,121,

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138

«Օպերատիվ-հետախուզականգործունեության մասին» ՀՀ օրենք

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142384

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 6, 56, 134, 137, 138, 429

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166538

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3-16, 22-35, 48

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-26, 29-39

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ` 2, 3, 18, 23, 28, 40

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138733

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 1-20 

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138908

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք 

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 1-7

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին»  ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4-7

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենք, հոդվածներ՝ 20-23, 30-35, 43-46, 53-54, 58-60, 70

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» N 999 որոշում

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի  «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային  ստորաբաժանումների  գործունեության կարգը հաստատելու մասին» N 194-Ն հրաման.

Հղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային  ստորաբաժանումների  գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.

Հղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docid=72279

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թ․ ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշում

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=176661

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 135-Ն որոշում.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=119787

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 348-Լ հրաման.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անվտանգային գոտիների տեսակները և քրեակատարողական հիմնարկների  լրակազմերը սահմանելու   մասին» N -397-Ն հրաման

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172348

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 2024 թվականի փետրվարի 09-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին» N 2-Լ հրաման

Հղումը՝  https://static.penitentiary.am/files/PDF-2024/hramanner-09-02-2024/2.pdf

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 2024 թվականի փետրվարի 09-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին» N 2-Լ հրամանում կատարված լրացում

https://psa.am/hy/document/hayastani-hanrapetutyan-ardaradatutyan-nakhararutyan-kreakataroghakan-tsarayutyan-peti-09-02-2024t-n-2-l-hramanum-lratsumner-katarelu-masin-hh-an-kreakataroghakan-tsarayutyan-peti-2024-tvakani-aprili-04-i-n-9-l-hraman

Այլ գիտելիքներ․

1) Համակարգչից և այլ տեխնիկական միջոցներից օգտվելու համար անհրաժեշտ ծրագրերի իմացություն՝

ա. Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա. Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

բ. Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։  Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։

Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

2) Գործնական գրագրության, փաստաթղթերի, գրավոր տեքստերի գրագետ շարադրման  սկզբունքների և կանոնների իմացություն՝

ա. «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, «Լիմուշ» հրատարակչություն, Երևան, 2012 թ., էջեր՝ 70-129, 

Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

3) Գործնական վիճակագրություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ՝

ա.Կիրառական վիճակագրության հիմունքներ, Մ.Է. Մովսիսյան, Երևան, 2018

Հղումը՝ http://library.asue.am/open/5979.pdf

4) Ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում.

5) Համացանցից օգտվելու հմտություններ։

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ  վարչական  շրջան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-37-55):