«Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետներ
մարտի 12, 2025
1.Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետների (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ2.11-Կբ-1, 12-2ՔԾ-ՔՀ2.11-Կբ-2, 12-2ՔԾ-ՔՀ2.11-Կբ-6, 12-2ՔԾ-ՔՀ2.11-Կբ-8, 12-2ՔԾ-ՔՀ2.11-Կբ-13, 12-2ՔԾ-ՔՀ2.11-Կբ-15, 12-2ՔԾ-ՔՀ2.11-Կբ-16, 12-2ՔԾ-ՔՀ2.11-Կբ-17, 12-2ՔԾ-ՔՀ2.11-Կբ-18, 12-2ՔԾ-ՔՀ2.11-Կբ-19, 12-2ՔԾ-ՔՀ2.11-Կբ-20) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Նուբարաշենի խճուղի 2):
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համարկարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ ք. Երևան, Նուբարաշենի խճ. 2, հեռ․՝ 060 371172, էլեկտրոնային փոստի հասցե՝ nubarashen.kadrer@penitentiary.am):
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի մարտի 17-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Նուբարաշենի խճ. 2):
Վարձատրությունը՝ 267․233 (երկու հարյուր վաթսունյոթ հազար երկու հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ է:
Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777
ՀՀ քրեական օրենսգիրք. հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,55-58,65-69,80,83-85,95,121
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգըհաստատելու մասին» N 194-Ն հրաման.
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետքէ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խումբ (Հայաստան, ք. Երևան, Նուբարաշենի խճ. 2) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապաանհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- միջնակարգ կամբարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաևզինվորական գրքույկ՝ պատճենով կամդրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝պատճենով,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Քրեակատարողական ծառայությունում պաշտոնզբաղեցնելու իրավունք ունեն քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենի նտիրապետող, 18 տարինլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգականսեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), դիմելու պահին չի լրացել նրանց 30 տարին:
Մրցույթին կարողեն մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, ինչպեսնաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:
Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբերի պաշտոններում կարողեն նշանակվել նաև դիմելու պահին օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:
Նշված պաշտոններում հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Քրեակատարողական ծառայություն դիմած և պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո մինչև պաշտոնի նշանակվելը ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացներում: