Քրեակատարողական ծառայություն

«Վանաձոր» ՔԿՀ պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ

հուլիսի 10, 2025

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ12.12-Կա-14) (Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ.) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ  կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների (Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ.)  ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (կցվում է),
  2.  անձնագիր և /կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին   տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի: 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի  հուլիսի 14-ից մինչև 2025 թվականի հուլիսի 28-ը ներառյալ՝  աշխատանքային  օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ն:

Մրցույթը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (հասցե՝ Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ):

Հիմնական աշխատավարձը 262․754 դրամ ՀՀ դրամ է։

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ

տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ., 060-37-03-26, էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer.vanadzor@penitentiary.am):