մարտի 24, 2026

Սահակ Էդուարդի Գրիգորյան

Պետի առաջին տեղակալ

Արդարադատության գնդապետ

Կենսագրություն

Ծնվել է 1979թ․ օգոստոսի 4-ին Երևան քաղաքում։

1996-2000թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

2000 – 2002թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 

Անցել է վերապատրաստում թմրամիջոցների եւ թմրամիջոցների շրջանառության պայքարի ուղղությամբ, Սան Դիեգո, ԱՄՆ։

11.07.2003 –20.04.2007թթ․ Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ։

20.04.2007- 19.07.2007թթ․ Գուգարքի կայազորի զինվորական դատախազի օգնական։

19.09.2007- 27.09.2007թթ․ Լոռու կայազորի զինվորական դատախազության քննիչ։

12.02.2008-10.03.2010թթ․ ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ։

10.03.2010-28.12.2012թթ․ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ։

28.12.2012-12.11.2013թթ․ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության դատախազ։

09.10.2014-22.01.2020թթ․ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ։

22.01.2020-05.08.2021թթ․ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ։

18.10.2021-09.12.2021թթ․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական։

27.12.2021-04.01.2024թթ․ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի խորհրդական։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2024թ․-ի հունվարի 4-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ։ 

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար համապատասխան հրամաններով պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում՝

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ «ՀՀ դատախազության 95-ամյակի կապակցությամբ» հուշամեդալով,

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ «Վաստակի համար» մեդալով,

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝  «Հավատարմության համար» մեդալով,

ՀՀ ԱԻՆ նախարարի հրամանով՝ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով,

ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից՝ հուշամեդալով,

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ «Անձնվիրություն եւ անվեհերություն» մեդալով,

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ «ՀՀ դատախազության 100-ամյակի կապակցությամբ» հուշամեդալով,

ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ հուշանվերով,

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հրամանով՝ արդյունավետ աշխատանքի և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար հուշանվերով,

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի հրամանով՝  «Վաստակի համար» մեդալով։

2020թ․ սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի մասնակից:

Ամուսնացած է, ունի երկու դուստր։