Պաշտոնական
2017թ. Քրեակատարողական ծառայության կողմից արձանագրված մահվան դեպքերի վիճակագրություն
հունվարի 09, 2018
2017թ. վերջին տարիների մեջ առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում գրանցվել է մահացածության ամենացածր ցուցանիշը: Այսպես՝ եթե 2010թ. արձանագրվել է մահվան 37, 2014թ.՝ 38 դեպք, ապա 2017 թվականին այդ թիվը եղել է 17: Հիվանդության պատճառով 2017թ. մահացել է 14 անձ՝ 2010 թվականի 32, 2014թ. 34-ի համեմատությամբ: Ի դեպ, նախորդ տարվա համեմատությամբ (7 դեպք) նվազել է նաև ինքնասպանությունների թիվը: 2017թ. գրանցվել է ինքնասպանության 2 դեպք:
Ստորև ներկայացվում է վիճակագրական տվյալների աղյուսակային պատկերը՝ ըստ տարիների՝
| N | 2010թ. | 2011թ. | 2012թ. | 2013թ. | 2014թ. | 2015թ. | 2016թ. | 15.12.2017թ. | |
| 1. | Մահվան դեպքերի թիվը | 37 | 32 | 28 | 19 | 38 | 28 | 29 | 17 |
| 2. | Հիվանդության պատճառով | 32 | 26 | 25 | 17 | 34 | 24 | 22 |