2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփում․ «Արմավիր» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ
փետրվարի 13, 2026
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ամփոփվել են 2025 թվականի գործունեության արդյունքները՝ ընդգծելով անվտանգային և վերասոցիալականացման ոլորտներում արձանագրված կարևոր առաջընթացը։
Հաշվետու ժամանակահատվածում նշանակալի ձեռքբերում է հանդիսացել հիմնարկի համալրումը գերժամանակակից տեխնիկական միջոցներով, մասնավորապես՝
- սայլակների և ուղեբեռների զննման համար նախատեսված անվտանգության ռենտգեն սարք,
- թույլ դոզավորված ռենտգենային ալիքներով սարք՝ մարդու մարմնի, հագուստների, արհեստական վերջույթների և կոշիկների զննման համար,
- առանց շփման, ոչ իոնացնող միկրոմիլիմետրային ալիքներով ակնթարթային սկաներ՝ մարդու մարմնի վրա, հագուստների մեջ կամ դրանց տակ թաքնված իրերի ավտոմատ հայտնաբերման նպատակով։
Ավելացել է հիմնարկում իրականացվող մշակութային տարաբնույթ միջոցառումներին ազատազրկված անձանց մասնակցությունը (2025 թ․՝ 1039, 2024թ․՝ 903)։
Աճել է նաև՝
- մասնագիտական ուսուցման ծրագրերին մասնակցող ազատազրկված անձանց թիվը
(2025 թ․՝ 129 մասնակից, 2024թ․՝ 82 մասնակից), - հանրակրթական գործընթացում ներգրավված ազատազրկված անձանց թիվը
(2025 թ․՝ 36 մասնակից, 2024թ․՝ 25 մասնակից)։
Աճել է հանձնուքների, կարճատև և երկարատև տեսակցությունների միջոցով, ինչպես նաև այլ ուղիներով թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման կանխումների թիվը (2025 թ․՝ 55 կանխված դեպք, 2024 թ․՝ 30 կանխված դեպք)։
Վերանորոգվել են՝
- հանձնուքների բաշխման սրահը,
- կարճատև տեսակցությունների սրահը,
- երկարատև տեսակցությունների մանկական սենյակը։
Հիմնանորոգվել են՝
- կարանտինային բոլոր խցերը,
- 4 աշխատասենյակ։
Կառուցվել են՝
- 3 աշխատասենյակ,
- քարտադարանի սենյակ բժշկական ստորաբաժանման համար։
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
- Հիմնանորոգվել է մարզասրահը և համալրվել մարզագույքով
- Հիմնանորոգվել են լոգարանները և հանդերձարանները։