Պաշտոնական
2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփում՝ «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում
փետրվարի 09, 2026
ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ամփոփվել են 2025 թվականի գործունեության արդյունքները։ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին ներկայացվել են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝ ըստ ոլորտների։
2025 թվականին արձանագրվել են մի շարք դրական փոփոխություններ և բարելավումներ։
Մասնավորապես «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝
- Աճել է տեխնիկատնտեսական սպասարկման՝ վարձատրվող աշխատանքներում ներգրավված ազատազրկված անձանց թիվը (2025թ․՝ 13 անձ, 2024թ․՝ 6 անձ)։
- Աճել է նաև այլ գործատուների մոտ աշխատող ազատազրկված անձանց թիվը (2025թ․՝ 8 անձ, 2024թ․՝ 5 անձ)։
- Վերանորոգվել և կահավորվել են երկարատև տեսակցությունների 2 սենյակ և կարճատև տեսակցությունների 2 սենյակ։
- Կապիտալ վերանորոգվել են 7 խուց և կացարան, 3 միջանցք և 1 լոգասենյակ։
- Հիմնանորոգվել է գրադարանը և համալրվել նոր գրականությամբ։
- Վերանորոգվել են քննչական գործողությունների 2 սենյակ և 5 պահակետ՝ ներառյալ հանգստի սենյակը, խոհանոցը և զինանոցը։
- Մարզադահլիճը կահավորվել է նոր մարզագույքով։
- Զգալիորեն աճել է ազատազրկված անձանց շրջանում իրականացված մշակութային միջոցառումների քանակը (2025թ․՝ 35 միջոցառում, 2024թ․՝ 10 միջոցառում)։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝
- Վերանորոգվել և կահավորվել է երկարատև տեսակցությունների 1 սենյակ։
- Վերանորոգվել է 14 խուց։
- Աճել է խուզարկությունների արդյունքում արգելված իրերի հայտնաբերման ցուցանիշը՝
- 525 բջջային հեռախոս (2024թ․՝ 388),
- 523 բջջային հեռախոսի պարագա (2024թ․՝ 350),
- 72 կտրող-ծակող առարկա (2024թ․՝ 19),
- մոտ 50 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված (2024թ․՝ մոտ 20 գրամ)։
- Աճել է իրականացված մշակութային միջոցառումների թիվը Հայաստանի առաջավոր մշակութային կազմակերպությունների և գործիչների մասնակցությամբ (2025թ․՝ 23 միջոցառում, 2024թ․՝ 14 միջոցառում)։ Աճել է նաև այլ ուղղվածության միջոցառումների քանակը։