Պաշտոնական

2025 թվականի ընթացքում Քրեակատարողական ծառայությունում իրականացված աշխատանքների ամփոփում

փետրվարի 12, 2026

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։ Ստորև ներկայացվում են առանձին վիճակագրական ցուցանիշներ՝ համեմատական վերլուծությամբ 2024 թվականի տվյալների հետ։

Արգելված իրերի և թմրամիջոցների ներթափանցման կանխարգելում

2025 թվականին, 2024 թվականի համեմատ, քրեակատարողական հիմնարկներում կանխվել են թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցման ավելի մեծ թվով դեպքեր։

Մասնավորապես՝

  • 2025 թվականին արձանագրվել է 146 կանխված դեպք,
  • 2024 թվականին՝ 119 կանխված դեպք։

 

Խցերում և կացարաններում խուզարկությունների իրականացում

2025 թվականի ընթացքում արձանագրվել է խուզարկությունների զգալի աճ.

  • 2025 թվականին իրականացվել է 24 855 խուզարկություն, որից 1275-ը՝ Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և ՔԿՀ տարածքային բաժինների կողմից,  
  • 2024 թվականին՝ 20 328 խուզարկություն, որից 294-ը Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և ՔԿՀ տարածքային բաժինների կողմից։ 

 

Վերոնշյալ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ավելի մեծ քանակությամբ՝

  • բջջային հեռախոսներ – 2025թ՝ 1 909, 2024թ՝ 1 856,
  • այլ արգելված իրեր – 2025թ՝ 1 116, 2024թ՝ 781։