Պաշտոնական

2025 թվականի ընթացքում Քրեակատարողական ծառայությունում իրականացված աշխատանքների ամփոփում․ առողջապահություն

փետրվարի 25, 2026

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի ընթացքում ազատազրկված անձանց առողջության պահպանման և բարելավման գործընթացները։

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությունների համագործակցության շրջանակներում՝

  • «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացվել է 2025թ վերակառուցված, ժամանակակից բուժսարքավորումներով համալրված, առավել բարվոք պահման պայմաններ ունեցող բժշկական կենտրոն՝ նախատեսված 95 մահճակալի համար։
  • Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում գործարկվել է 20 մահճակալի համար նախատեսված հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման բաժանմունք, որտեղ իրականացվում է ազատազրկված անձանց նեղ մասնագիտական բժշկական սպասարկում։