Պաշտոնական
2025 թվականի ընթացքում Քրեակատարողական ծառայությունում իրականացված աշխատանքների ամփոփում․ վերապատրաստումներ
փետրվարի 18, 2026
Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի ընթացքում տարբեր ստորաբաժանումների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման նպատակով իրականացված աշխատանքները։
- Ծառայողական պարապմունքներ՝ քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների համար։ Պարապմունքները վարել են հիմնարկների պետերի անվտանգության և պահպանության ապահովման ոլորտը համակարգող տեղակալները և նույն ստորաբաժանումների ղեկավարները։
- Հրաձգության գործնական պարապմունքներ՝ քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման ստորաբաժանումների համար։ Պարապմունքներն անցկացվել են ՀՀ արդարադատության և պաշտպանության նախարարությունների համագործակցությամբ ԶՈՒ զորավարժադաշտերում։
- Ուսումնական վարժանքներ՝ հատուկ նշանակության ստորաբաժանման համար։ Վարժանքներն անցկացվել են Arm Tactical մասնագիտական ուսումնական կենտրոնում։
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները մասնակցել են նաև միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք վերապատրաստումների։
- ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով կենտրոնական մարմնի և ՔԿՀ-ների 41 աշխատակից մասնակցել է տարբեր վերապատրաստումների։
- ԵՄ, ԵԽ, ՄԱԿ, ՄԻՊ, Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և այլ կազմակերպությունների միջոցով կենտրոնական մարմնի և ՔԿՀ-ների աշխատակիցները մասնակցել են տարբեր վերապատրաստումների: