2025 թվականի ընթացքում Քրեակատարողական ծառայությունում իրականացված աշխատանքների ամփոփում․ վերասոցիալականացում
փետրվարի 16, 2026
Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի ընթացքում վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքների արդյունքները։ Ստորև ներկայացվում են առանձին վիճակագրական ցուցանիշներ՝ համեմատական վերլուծությամբ 2024 թվականի տվյալների հետ։
2025 թվականի ընթացքում զգալիորեն ավելացել են ազատազրկված անձանց շրջանում իրականացվող միջոցառումները՝
- 2025թ․ - 539 միջոցառում,
- 2024թ․ - 429 միջոցառում։
Աճել է նաև վերոնշյալ միջոցառումներին ազատազրկված անձանց մասնակցության ցուցանիշը՝
- 2025թ․ - 9371 մասնակից,
- 2024թ․ - 8710 մասնակից։
Միջոցառումներն իրականացվել են Հայաստանի առաջավոր գիտամշակութային կազմակերպությունների, թատրոնների, թանգարանների և անհատ գործիչների մասնակցությամբ։
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են նաև աննախադեպ նախաձեռնություններ, որոնց թվում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների թատերական խմբի, ինչպես նաև առանձին դատապարտյալների թեմատիկ բանախոսությունների ներկայացումներն այլ քրեակատարողական հիմնարկներում։
Հատկանշական են նաև Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականի հաջողությունները 2025 թվականի ընթացքում․
- 2-րդ հորիզոնական - ազատազրկված անձանց շախմատի միջմայրցամաքային առցանց առաջնությունում,
- 5-րդ հորիզոնական - ազատազրկված անձանց շախմատի աշխարհի առցանց առաջնությունում։
Դրական աճ է գրանցվել նաև ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածության ոլորտում։
Աճել է տեխնիկատնտեսական սպասարկման՝ վարձատրվող աշխատանքներում ներգրավված ազատազրկված անձանց թիվը՝
- 2025թ․ - 195 անձ,
- 2024թ․ - 144 անձ։
Աճել է նաև տարածքի բարեկարգման` չվարձատրվող աշխատանքներում ներգրավված ազատազրկված անձանց թիվը՝
- 2025թ․ - 217 անձ,
- 2024թ․ - 132 անձ։
Աճել է այլ գործատուների մոտ պայմանագրային հիմունքներով աշխատող ազատազրկված անձանց թիվը՝
- 2025թ․ - 32 անձ,
- 2024թ․ - 26 անձ։
Կրթական ոլորտում ևս արձանագրվել է առաջընթաց։
Աճել է հանրակրթական գործընթացում ներգրավված ազատազրկված անձանց թիվը՝
- 2025թ․ - 120 անձ,
- 2024թ․ - 112 անձ։
Կրկնապատկվել է բարձրագույն և հետբուհական կրթության գործընթացներում ներգրավված ազատազրկված անձանց թիվը, որոնցից 4-ի ուսման վարձը փոխհատուցում է «Իմ քայլը» հիմնադրամը։
- 2025թ․ - 14 անձ,
- 2024թ․ - 7 անձ։
Զգալի աճ է արձանագրվել ոչ ֆորմալ կրթական ծրագրերում ներգրավված ազատազրկված անձանց ցուցանիշում՝
- 2025թ․ - 310 անձ,
- 2024թ․ - 205 անձ։