Պաշտոնական

2025թ․ առաջին կիսամյակի վիճակագրական ցուցանիշներ

հուլիսի 23, 2025

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Ստորև ներկայացվում են առանձին վիճակագրական ցուցանիշներ:

Քրեակատարողական ծառայության՝ 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների քանակն ավելացել է 244-ով, ըստ այդմ՝ 1498 կալանավորված անձ և 1328 դատապարտյալ։

Չնայած ազատազրկված անձանց թվի ավելացմանը՝ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, 2024 թվականի առաջին կիսամյակի համեմատ, ինքնավնասման դեպքերում արձանագրվել է մոտ 23% նվազում և մոտ 39% նվազում՝ հացադուլների քանակում։