Մարզական
40 հայ և օտարերկրացի ազատազրկված անձ մասնակցել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված շախմատի առաջնությանը
օգոստոսի 15, 2024
ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց շրջանում կազմակերպվել է շախմատի առաջնություն: Խաղին մասնակցել է նախապես մարզված հայ և օտարերկրացի 40 դատապարտյալ:
Համառ պայքարի արդյունքում առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են դատապարտյալներ Կարեն Հովսեփյանը, Արթուր Պետրոսյանը և Իսրայել Սարգսյանը, որոնց տրվել են պատվոգրեր:
Առաջնությունն իրականացվել է ազատազրկված անձանց վերասոցիալականացման և ազատ ժամանակը արդյունավետ օգտագործելու ծրագրի շրջանակներում: