Մշակութային

44-օրյա պատերազմին նվիրված «Արյան կանչը» ֆիլմը ցուցադրվել է քրեակատարողական հիմնարկներում

հոկտեմբերի 24, 2023

Սույն թվականի սեպտեմբերի 27-ից «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը «ԷԼ-ՄԱՐ նորարարական  ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթամշակութային ՀԿ-ի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ինը քրեակատարողական հիմնարկներում կազմակերպել է 44-օրյա պատերազմին նվիրված, ռեժիսոր Արմեն Դալլաքյանի նկարահանած «Արյան կանչը» ֆիլմի ցուցադրումը։ Նախագիծն իրականացվել է վերասոցիալականացման և պատիժ կրող անձանց առօրյան  բովանդակալից դարձնելու ծրագրի շրջանակներում: 

Ֆիլմի ցուցադրումից հետո բոլոր հիմնարկներում կազմակերպվել է նաև հանդիպում ֆիլմի ստեղծագործական կազմի հետ։ Հատկանշական է, որ ֆիլմի գլխավոր դերակատարներից Արթուր Վաթյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին, իսկ Հայկազ Մարտիրոսյանը՝ Ապրիլյան քառօրյային։ Ֆիլմի ավարտին կայացել է երկխոսություն-քննարկում հյուրերի և ազատազրկված անձանց միջև։