Կրթական

«Rehub.am» վերականգնողական կենտրոնի ծրագրային ղեկավար, հոգեբան Մարիաննա Աբովյանը հերթական դասընթացն է անցկացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնակում

հոկտեմբերի 23, 2024

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ հիմնարկում կրկին անցկացվել է «Կախվածությունների առաջացման սոցիալ-հոգեբանական պատճառներն ու կանխարգելման եղանակները» թեմայով դասընթաց, որը վարել է «Rehub.am» վերականգնողական կենտրոնի ծրագրային ղեկավար, հոգեբան Մարիաննա Աբովյանը։ 

Մասնակից ազատազրկված կանայք մեծ հետաքրքրությամբ հետևել են դասախոսությանը՝ միաժամանակ ուղղելով հոգեբանին իրենց հուզող հարցերը։