Մշակութային
«Աբովյան» ՔԿՀ-ում ելույթ է ունեցել «Գառնի» վոկալ անսամբլը
դեկտեմբերի 17, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր հերթական մշակութային միջոցառումը․ ազատազրկված անձինք հնարավորություն են ունեցել ունկնդրելու հոգևոր և ժողովրդական երգերի հնչյունները «Գառնի» վոկալ անսամբլի կատարմամբ։
Անսամբլը ներկայացրել է հոգևոր և ժողովրդական երգերի շարան՝ փոխանցելով ներկաներին ազգային մշակույթի կենդանի շունչն ու հոգևոր երաժշտության խաղաղությունն ու ներդաշնակությունը։