«Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպվել էր կինոդիտում՝ նվիրված Հ. Մալյանի 100-ամյակին
նոյեմբերի 03, 2025
Քրեակատարողական հիմնարկներում շարունակաբար իրականացվում են տարբեր մշակութային միջոցառումներ ազատազրկված անձանց մշակույթի, նաև հասարակական կյանքի հետ կապի պահպանման շրջանակներում:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված մեծանուն կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի 100-ամյակին:
Ազատազրկված կանայք դիտել են Մալյանի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող վավերագրական ֆիլմ: Այնուհետև կարծիքներ փոխանակել կինոռեժիսորի մեծության և անհատականության մասին: Անդրադառնալով նրա ֆիլմերին՝ ընդգծել են ռեժիսորի յուրահատուկ կինոլեզուն, ֆիլմերում ներկայացվող ազգային ինքնությունը՝ նշելով, որ նրա ֆիլմերը դարձել են իրենց հիշողության անբաժանելի մասը, իսկ ֆիլմերում հնչող արտահայտությունները վաղուց վերածվել են թևավոր խոսքերի:
Միջոցառման ավարտին ներկաները դիտել են Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա 1980թ. նկարահանված «Կտոր մը երկինք» գեղարվեստական ֆիլմը: