Մշակութային

«Աբովյան» ՔԿՀ-ում նշել են Հանրապետության օրը

մայիսի 30, 2022

Հանրապետության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր միջոցառում՝ «Ես հայ եմ, հին, ինչպես լեռն այս Արարատյան» խորագրով:

Մեծանուն բանաստեղծ Գևորգ Էմինի այս անմար տողերի ներքո անցկացված միջացառմանը կին դատապարտյալները ասմունքել են նրա բանաստեղծությունները, կատարել հայրենասիրական երգեր և ներկայացրել Հայաստանի առաջին հանրապետության պատմությունը: