Մշակութային

«Աբովյան» ՔԿՀ-ում նշվեց երեխաների պաշտպանության միջազգային օրը

հունիսի 01, 2023

Հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից նվերներ հանձնվեցին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մանկահասակ երեխա ունեցող մայրերի երեխաներին և անազատության մեջ պատիժ կրող անչափահասներին։

Երեխաներին հանձնվեցին խաղալիքներ, նկարչական պարագաներ, քաղցրավենիք և անկողնային պարագաներ, որոնք կարվել էին ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Կարի հիմունքներ» դասընթացի շրջանակներում։