«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է Մարտի 8-ին նվիրված միջոցառում
մարտի 09, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ազատազրկված կանանց ինքնագործ մշակութային խմբի անդամների համատեղ ջանքերով կազմակերպվել էր «Գարունները գան ու չգնան» խորագրով միջոցառում՝ նվիրված կանանց միջազգային տոնին։
Միջոցառմանը ներկա են եղել հիմնարկի վարչական անձնակազմը, աշխատակիցներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Ազատությունից զրկված կանայք ելույթ են ունեցել տարբեր կատարումներով՝ երգ, պար, ասմունք, անդրադարձել են նաև զինվորների մայրերին՝ մաղթելով նրանց ուժ, առողջություն և համբերություն։
ՄԻՊ ներկայացուցիչները միջոցառման ավարտին տոնի կապակցությամբ շնորհավորել և ծաղիկներ են նվիրել ազատությունից զրկված կանանց և քրեակատարողական հիմնարկի կին աշխատակիցներին։