Մշակութային

«Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հինարկներում կազմակերպվել են կրթական և մշակութային միջոցառումներ

մարտի 05, 2025

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր դասախոսություն ֆիզիկական դաստիարակության և առողջության ամրապնդման վերաբերյալ։

Դասախոսությունը կարդալու համար հիմնարկ էր այցելել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության, մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դոցենտ, մ․գ․թ․ Թուխմանուկ Մկրտչյանը։  

Ավարտին ազատազրկված անձինք իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել դասընթացավարին։

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը նախաձեռնել էր ֆիլմի ցուցադրություն։ Ազատազրկված կանայք մեծ հետաքրքրությամբ դիտել են կինոռեժիսոր Ֆրանկո Ներոյի «Մարդը, ով նկարեց Աստծուն» ֆիլմը։