Մշակութային
Ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց այցելություն Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան
մարտի 10, 2026
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի համագործակցությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց այցելություն։
Թանգարանի գիտաշխատող Երանուհի Մուսիկյանը ներկայացրել է Վազգեն Սարգսյանի կյանքի ուղին՝ մանկությունից մինչև ռազմական և քաղաքական գործունեությունը, անդրադարձել է թանգարանում ներկայացված առանձին ցուցանմուշներին։
Երանուհի Մուսիկյանը խոսել է նաև Սպարապետի անձնական կյանքի հետաքրքիր դրվագների մասին, որոնք արտացոլված են նրա մասին պատմող «Վազգեն․ վերջին Սպարապետը» կենսագրական դրամայում։
Ավելի վաղ՝ թանգարանային առցանց այցելությունից առաջ, Քրեակատարողական ծառայությունն ազատազրկված անձանց համար կազմակերպել էր նաև ֆիլմի ցուցադրությունը։