Ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում
դեկտեմբերի 12, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ալեքսան Բալայանի հետ համատեղ կազմակերպել էր 2025-2026թթ ուսումնական տարվա կրթական ծրագրերում ընդգրկված ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես։
Ցուցահանդեսին ներկա են եղել նաև քանդակագործ, գեղանկարիչ Բոգդան Հովհաննիսյանը, կավագործ Գագիկ Սահակյանը, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը։ Լրացնելով միջոցառման ստեղծագործական և կրթական բովանդակությունը՝ Բոգդան Հովհաննիսյանը հանդես է եկել երգերի կատարմամբ, իսկ Գագիկ Սահակյանը ներկայացրել է կավագործության ընթացքը՝ ցուցադրելով կավի հետ աշխատելու նրբություններն ու առանձնահատկությունները։