Ազատազրկված անձանց մեկ օրը երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ
հունիսի 22, 2022
Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող «Մշակութային ինքնագործ միավորում» խմբի անդամ, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր մշակութային միջացառում, որի շրջանակներում անազատության մեջ գտնվող անձանց հյուրընկալվել էին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը և «Հայ-եվրոպական մշակութային կենտրոն» ՀԿ-ի անդամ, երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը։ Ներկա են գտնվել Միավորման անդամ դատապարտյալները։
Բացման խոսքով ելույթ են ունեցել հյուրերը, ինչպես նաև հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող Հովհաննես Համբարձումյանը։
Հանդիպման ընթացքում կազմակերպվել է նաև կինոդիտում։ Տ․ Խզմալյանը և Ռ․ Հախվերդյանը պատասխանել են դատապարտյալների հարցերին, տեղի է ունեցել քննարկում, ջերմ երկխոսություն անազատության մեջ գտնվողների և հյուրերի միջև։ Այնուհետև իր երգերով ելույթ է ունեցել Ռուբեն Հախվերդյանը։