Մշակութային
Ազատազրկված անձի անհատական ցուցահանդեսը «Արթիկ» ՔԿՀ-ում
նոյեմբերի 24, 2021
Նոյեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ դատապարտյալ Վլադիմիր Խաչյանի և մյուս դատապարտյալների առաջարկով, ինչպես նաև հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների օժանդակությամբ կազմակերպվել էր Վ. Խաչյանի անհատական ցուցահանդեսը։
Հեղինակը ներկայացրել է իր աշխատանքները՝ միաժամանակ փորձելով փոխանցել ներկաներին այն մտքերն ու հույզերը, որոնք ունեցել է ստեղծագործման ընթացքում, և որոնք օգնել են իրեն շոշափելի դարձնել մտքում արտացոլվող պատկերները։