Մշակութային
Ազատազրկված անձինք առցանց ձևաչափով շրջայց են կատարել Պ. Սևակի տուն-թանգարանում
նոյեմբերի 07, 2025
Քրեակատարողական ծառայության և Պարույր Սևակի տուն-թանգարանի միջև ձեռք բերված համագործակցության շրջանակներում ՀՀ ԱՆ «Արթիկ», «Արմավիր», «Գորիս», «Սևան», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր առցանց շրջայց թանգարանում:
Թանգարանի սրահներում առցանց շրջայցի ընթացքում ազատազրկված անձանց ներկայացվել է թանգարանի ստեղծման պատմությունը, անդրադարձել են Պ. Սևակի կյանքին և ստեղծագործական գործունեությանը, թանգարանի ցուցանմուշներին, ներկայացրել անձնական իրերը և ձեռագրերը: Ազատազրկված անձանց ցուցադրվել են նաև Պ. Սևակի կյանքի շրջափուլերին նվիրված մեծադիր որմնանկարները: