Ազատազրկված կանայք մասնակցել են տարբեր թեմաներով դասընթացների
հունիսի 24, 2024
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Առողջ հոգի՝ առողջ մարմնում․ հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացրել է «Առողջ ապրելակերպ», «Հույզերի կառավարում», «Առողջության պահպանում», «Կոնֆլիկտների կառավարում» և «Ծնողավարման հմտություններ» թեմաներով դասընթացներ։
Հարցուպատասխանների, խաղ-վարժությունների միջոցով դասընթացավարներն ազատազրկված կանանց փոխանցել են ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ հետագա ինքնուրույն կիրառման համար նախատեսված տեխնիկաներ։
Դասընթացների ավարտին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը բոլոր մասնակից ազատազրկված կանանց հանձնել է վկայականներ։
«Առողջ հոգի՝ առողջ մարմնում․ հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։