Մարզական
Ազատությունից զրկված անձանց շրջանում անցկացվել են մարզական մրցաշարեր
հոկտեմբերի 03, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ։ Միջոցառումների նպատակն էր ապահովել ազատությունից զրկված անձանց ազատ ժամանակի արդյունավետ և օգտակար անցկացումը, ինչպես նաև ստեղծել առողջ մրցակցային միջավայր։
Խաղատախտակների շուրջ ծավալվել է հետաքրքիր և լարված պայքար։ Մասնակիցները պայքարել են հաղթանակի համար՝ ցուցաբերելով կամքի ուժ, համբերություն և մտավոր տոկունություն։