Մշակութային

«Ազգային ինքնագիտակցություն» խորագրով միջոցառում՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

փետրվարի 28, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և  ՀՀ ԱՆ «Իրավական կրթության ու վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում, պատմության ուսուցիչ Ռոբերտ Եղյանի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին հանրակրթական ծրագրում ընդգրկված դատապարտյալների համար կազմակերպվել է «Ազգային ինքնագիտակցություն» խորագրով մշակութային միջոցառում` նվիրված Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցին: 

Ռ. Եղյանը ներկաների համար դասախոսություն է կարդացել՝ անդրադառնալով հատկապես հայ ազգի հերոսական ինքնագիտակցությանը, հաղթանականերին, նվաճումներին, ինչպես նաև ցավագին պարտություններին: