Պաշտոնական
Ախտահանման աշխատանքներ քրեակատարողական հիմնարկներում
ապրիլի 13, 2015
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում նախաձեռնել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ:
Ապրիլի 9-ից «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության մասնագետները, սահմանված չափորոշիչներին համապատասխան, սկսել են իրականացնել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների խոհանոցների, բուժմասերի ախտահանման (դեզինֆեկցիոն) աշխատանքները:
Այս պահի դրությամբ ախտահանման աշխատանքներն արդեն իսկ իրականացվել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում: