Պաշտոնական
Ախտահանման աշխատանքները ՔԿ հիմնարկներում շարունակվում են
ապրիլի 17, 2015
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:
«Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության աշխատակիցները ապրիլի 16-ին ախտահանման (դեզինֆեկցիոն) աշխատանքներ իրականացրին ՀՀ ԱՆ «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկների խոհանոցներում և բուժմասերում: