Աղետների դիմակայության օր քրեակատարողական ծառայությունում
դեկտեմբերի 03, 2019
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվող «Աղետների դիմակայության օր» խորագրով համապետական միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում անցկացվեց քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով դասախոսություն:
Դասախոսության նպատակն էր բարձրացնել ծառայողների տեսական գիտելիքներն արտակարգ իրավիճակներում և երկրաշարժի ժամանակ: Մանրամասն ներկայացվեցին աշխատակիցների պաշտպանությանն ուղղված նախապատրաստական միջոցառումները, մասնավորապես աշխատասենյակների ճիշտ կահավորումը, էլեկտրասարքավորումների, ազդարարման համակարգերի տեղադրման առանձնահատկությունները, երկրաշարժի ժամանակ տեղափոխման, տարհանման կանոններն ու գործողությունները:
Վերոնշյալ միջոցառումների շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը «Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժերին» և «Դիմակայուն հասարակության կառուցում» թեմաներով սեմինարներ կկազմակերպի և կանցկացնի նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: