Ամփոփում՝ շարունակության ակնկալիքով
մայիսի 26, 2015
Մայիսի 15-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ամփոփվեց «Արդյունավետ ծնողավարման հմտություններ» դասընթացը, որը կազմակերպվել և անց էր կացվել Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Դասընթացի մասնակիցներին տրվեցին վկայականներ, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ձևավորված գրադարանը համալրվեց հետաքրքիր և օգտակար գրքերով, մանկական զարգացնող խաղերով, պատկերազարդ հեքիաթներով, որոնցից դատապարտյալների և կալանավորված անձանց երեխաները կարող են օգտվել երկարատև և կարճատև տեսակցությունների ժամանակ:
Կարևորելով «Ծնողական ակումբ»-ի գործունեությունը՝ առաջարկվեց ակումբի պահպանման նպատակով շարունակել մասնագիտական աջակցության ապահովումը և քրեակատարողական ծառայության կողմից կրթական-վերականգնողական ծրագրերի ներդրման և կիրառման պարբերականությունը: