Պաշտոնական
Այց՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
հունիսի 01, 2015
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ռ. Ալավերդյանը և ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Առաքելյանը շնորհավորեցին և նվերներ հանձնեցին հիմնարկում գտնվող միակ փոքրիկին:
Մայրը շնորհակալություն հայտնեց ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար:
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տոնի առթիվ շնորհավորեցին նաև անչափահաս դատապարտյալներին և կալանավորված անձանց: