Հոգևոր

Անազատության մեջ գտնվող կանայք նշել են Վարդավառը

հուլիսի 12, 2021

Հուլիսի 11-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից երրորդը՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։

Պայծառակերպության տոնը նշել են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ։ Հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանը օրհնել է ներկաներին և տերունական աղոթքով մեկնարկել միջոցառումը։ Մասնակից կին դատապարտյալները ներկայացրել են տոնին նվիրված ազգային սովորությունները և հանդես եկել օրվա խորհուրդը բնորոշող երգերով, բանաստեղծություններով։

Միջոցառման ավարտին կազմակերպիչները ներկաներին նվիրել են վարդեր և օրհնված ցորենի հասկեր։