Պաշտոնական
Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ ՔԿ վարչությունում
սեպտեմբերի 22, 2015
Քրեակատարողական ծառայության վարչական շենքի դահլիճում ՀՀ անկախության հռչակման 24-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցած միջոցառման ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը բացման խոսքում, շնորհավորելով ներկաներին, հորդորեց անբասիր ծառայությամբ ապացուցել իրենց նվիրումը հայրենիքին:
Այնուհետև տոնի առթիվ երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցների նկատմամբ կիրառվեցին խրախուսանքի տարբեր միջոցներ, այդ թվում՝ քրեակատարողական ծառայությունում առաջին անգամ շրջանառության մեջ դրված «Գերազանց ծառայության» կրծքանշանը: