Մշակութային

Անկախության տոնին նվիրված միջոցառումներ՝ «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում

սեպտեմբերի 23, 2025

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 34-րդ տարեդարձը նշվել է նաև քրեակատարողական հիմնարկներում։

«Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր «Ճանաչենք ազատատենչ մեր ապուպապերին և հայրերին» խորագրով մշակութային միջոցառում, որի շրջանակում ազատազրկված անձանց համար անցկացվել է դասախոսություն և ցուցադրվել Հայաստանի մասին պատմող բանիմացիոն ֆիլմ։

Միջոցառում է տեղի ունեցել նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, որի ընթացքում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի պատմության ուսուցիչ Ռոբերտ Եղյանի հետ համատեղ ազատազրկված անձանց ներկայացվել է Հայաստանի Հանրապետության անկախության շրջանի պատմությունը։ Այնուհետև ծավալվել է հետաքրքիր և բովանդակալից քննարկում՝ վեր հանելով ոչ միանշանակ հարցադրումներ, բարդ պատասխաններ և պատմության կարևոր էջեր։