Պաշտոնական

Անվճար իրավաբանական խորհրդատվություն ազատազրկված անձանց համար

նոյեմբերի 05, 2015

Նոյեմբերի 5-ին ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչները՝ նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, ՀՀ ԱՆ քրեկատարողական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ա. Համբարձումյանի հետ այցելեցին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Մեկնարկած փաստաբանական ծրագրի նպատակը քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալներին տեղում անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելն էր:

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում փաստաբանները հանդիպեցին դատապարտյալների հետ, լսեցին նրանց կողմից բարձրացված հարցերը, և հնչած խնդրահարույց հարցերի առնչությամբ տեղում տրվեց համապատասխան խորհրդատվություն՝ հետագայում անհրաժեշտության դեպքում առաջարկելով նաև իրենց անմիջական օգնությունը: