Կրթական

«Անտարես» հոլդինգը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրել է գրքեր

հունիսի 09, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ «Անտարես» հոլդինգը հիմնարկի գրադարանին նվիրել է շուրջ 30 անուն բազմաժանր գրքեր։ Ընթերցասեր ազատազրկված անձանց առօրյան «համալրվել է» պատմական և դետեկտիվ ժանրի նոր գրքերով, ինչպես նաև հայ և արտասահմանյան ժամանակակից գրականությամբ։